Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սովոր ենք ձվի մեջ մազ փնտրել

Սովոր ենք ձվի մեջ մազ փնտրել
02.05.2022 | 07:20

Բնության մեջ կատարյալ ոչինչ չկա, առավել ևս՝ Հայաստանում, որտեղ սովոր ենք ձվի մեջ մազ փնտրել: ՈՒ՞մ հետևից գնանք, նոր դեմքեր չկան՝ բազմոցի վրա հարմար դիրքավորված, կուշտուկուռ հորանջով ասում եք: Եվ հերիք է հայտնվեր մեկը՝ Արման Թաթոյան, ով անվիճելիորեն դրական կերպար է քաղաքական մեր կյանքում, աջից-ձախից անմիջապես սովոր քլնգոց սկսվեց: Պարզվում է՝ նա ժամանակին թերացել է ա՛յս գործում, մատը մատին չի խփել ա՛յն գործում...


Հերի՛ք է: ՈՒշքի եկեք: Շարժվեք մի քիչ, թողեք ձեր նստուկի շուրջ օդը մի քիչ մաքրվի: Պատուհանն էլ բացեք:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8384

Մեկնաբանություններ